Բարեկամը նա է, ով չի դատում, բարեկամը նա է, ով իր դուռը բացում է թափառականի, նրա հենակի և անկյունում դրված նրա ձեռնափայտի առջև ու չի խնդրում պարել, որ հետո դատի նրա պարը։ Եվ եթե թափառականը պատմում է, որ հեռավոր երկրում ճանապարհներին ծաղկում է գարունը, բարեկամը նա է, ով իր տանը թափառականի հետ միասին ընդունում է գարունը։
Եթե հյուրը պատմում է այն գյուղի վրա թափված սովի սարսափների մասին, որտեղից նա ճանապարհ է ընկել, բարեկամը նրա հետ միասին տանջվում է սովից։ Քանի որ, քեզ այդ մասին ես արդեն ասել եմ, բարեկամը մարդու մեջ այն մասն է, որ միշտ քո կողմից է, և բարեկամը քո առջև բացում է այն դուռը, որ երբեք չէր բացի մեկ ուրիշի առջև։ Եթե քո բարեկամը իսկական է, ու այն ամենը, ինչ նա ասում է, ճշմարտություն է, նա քեզ սիրում է նույնիսկ այն դեպքում, երբ ուրիշ տանը նա քեզ ատում է։ Եկեղեցում իմ բարեկամը նա է, ում հետ, աստծո ողորմածությամբ, ես հանդիպում եմ, այդ նա է, ով դեպի ինձ այն դեմքն է ուղղում, ինչպիսին որ իմն է՝ նույն Աստծով լուսավորված, այսպիսով մեր միությունը կայացել է, նույնիսկ եթե եկեղեցու պատերից այն կողմ նա վաճառական է, իսկ ես նավապետ, նա այգեգործ է, իսկ ես՝ ծովագնաց...
Wednesday, 27 July 2011
Wednesday, 25 May 2011
ԲԱՐԵՎ
Վերջերս շատ են տարբեր որակումները հասարակության բարոյական արժեհամակարգի անկման վերաբերյալ: Բարոյականության լուրջ նահանջ կա գրեթե բոլոր ասպարեզներում՝ կրթություն, առողջապահություն, գիտություն, իրավական ոլորտ... շարքը կերկարի:
Ամենացավալին այն է, որ մեր հասարակության գերակշիռ մասը շատ լավ հասկանում, գիտակցում ու դրա արդյունքում նաև տառապում է՝ վկան լինելով բոլոր շերտերում առկա կեղծիքի, ստի, շողոքորթության, կաշառակերության... (շարքն էլի կերկարի):
Իսկ անհեթեթն այն է, որ խորքային ու վերջնական հաշվարկով համարյա ոչ ոք չի շահում՝ կաշառք վերցնող դասախոսն ստիպված է նույն "վերբերմունքը ցույց տալ" ոստիկանին, բժշկին, մի ուրիշ դասախոսի ևն:
Կոչեր շատ են հնչում՝ համախմբվել, միանալ, պայքարել, հաղթել...
Իմ կոչը մի փոքր այլ է՝ համախմբվել, միանալ, պայքարել, հաղթել... նույնը էլի, բայց այդ ամենը՝ սկսած սեփական ես-ի դեմ, մաքրվել առաջին հերթին ներսից՝ մտքով, հոգով, սրտով, գաղափարներով, ձգտումներով, ուրիշների նկատմամբ վերաբերմունքով՝ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՎ:
Լավագույն կոչն առանց գոչյունների է՝ անխոս, ՍԵՓԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ:
Saturday, 21 May 2011
Subscribe to:
Posts (Atom)